Իմ մտքերն ու պատումները

Եթե մտքերս սառեին…

Իմ կարծիքը Ալբերտ Մորավիայի <<Երբ սառչում են մտքերը>> ստեղծագործությունը կարդալուց հետո:   Ես չէի ցանկանա, որ ինչ-որ բևեռում իմ մտքերը սառեին, որ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ տեսներ դրանք: Այս մասին ես պատմում եմ, տեսեք իմ տեսանյութում:

Реклама
Իմ ընտանիքը

Մեր Զատիկը՝ գունավոր ու շատ ուրախ

Մենք Զատիկը նշել ենք Տատիկիս ու պապաիկիս տանը, քույրիկիս հետ:

Տատիկս գեղեցիկ ու գունավոր սեղան էր պատրաստել: Այնքան համեղ ու քաղցր բաներ կային, բայց ամենակարևորը գունավոր ներկված ձուն էր: Ես գիտեմ, որ պետք է ձուն կարմիր ներկել, բայց տատիկս մեզ համար միշտ գունավոր է ներկում: Ես ու եղբայրս քույրիկիս հետ զատկական երգեր ու բանաստեղծություններ շատ գիտենք, արտասանել ենք ու երգել բոլորի համար:

Մեր սիրուն Զատկական տոնի փոքրիկ հատվածը տեսանյութում: Դիտեք:

Փորձեր

Իմ բնագիտական փորձը

Ես և եղբայրս միասին կաթոցիկի փորձն ենք կատարել: Նախ բաժակների մեջ ջուր ենք լցրել, հետո ձողիկների օգնությամբ այն տեղափոխել ենք մեկ այլ բաժակի մեջ:

Եղբայրս ինձնից փոքր է, դրա համար էլ նրա մոտ մի քիչ դանդաղ էր ստացվում, բայց երկուսս էլ քիչ հետո շատ արագ սկսեցինք աշխատել:

Մեր տեսանյութում այս ամենը կտեսնեք ինքներդ:

Հաշվետվություն

Իմ հաշվետվությունը

Ես սովորել եմ շատ բաներ, օրինակ՝ լինել պարտաճանաչ, աշխատել իմ ընկերների հետ, սովորել եմ լինել ինքնուրույն, որ բոլոր իմ արածների համար ես պատասխան տամ, եթե գործիքս լիցքավորված չի, ես եմ մեղավոր, եթե ինչ-որ բան չեմ արել, ես եմ մեղավոր, չեմ հիշել, էլի ես եմ մեղավոր:

Սովորել եմ մաթեմատիկայից շատ բաներ՝ խնդիր լուծել, բազմապատկել, վարժություններ անել: Շատ լավ է, որ հիմա ես ավելի լավ ու հանգիստ եմ անում իմ առաջադրանքները, որովհետև ավելի լավ գիտեմ, մի քիչ ավելի հանգիստ եմ ու ավելի ինքնավստահ: Դասարանում եղած ժամանակ ուսուցչուհուս հարցերին փորձում եմ անպայման պատասխանել, հիմա ավելի շատ է ստացվում շուտ պատասխանել: Լավ է, երբ ճիշտ եմ լինում, շատ եմ որգորվում, երբ ուսուցչուհիս գովում է, ասում է՝ կեցցես:

Հայոց լեզվից էլ շատ բաներ եմ սովորել: Ես հասկացա, որ մայրենին շատ եմ սիրում, մաթեմատիկայից էլ շատ:  Մայրիկս է ու հայրիկս էլ են գովում, ասում են, որ շատ գիրք կարդալուց է, որ լավ եմ կարողանում: Ընթերցանությունից միշտ էլի գովում են: Նոր գրքեր ունեմ, դրանք էլ պետք է կարդամ, հետաքրքիր հեքիաթներ կան, մանավանդ «100 դասական հեքիաթներ» գիրքը:

Ճամփորդությունների գնալ շատ եմ սիրում, գնացել ենք ճամփորդության, ամեն անգամ պատրաստվել ենք, քարտեզով գտել ենք մեր գնացած տեղերը, հետո գուգլով գտել եմ տեղը, տեսել եմ, թե ինչեր կա գրած դրա մասին: Սովորել եմ գուգլով իմ ուզածները գտնել, շատ բաներ գտնել մեր գնալու տեղի մասին: Շատ եմ հավանել Մեղրաձորը: Իմ բոլոր ճամփորդությունները ամեն անգամ ուրախացնում են, որովհետև գիտեմ, որ դա շատ կարևոր է:

Դպրոցում ես լողի գնալուց, մեդիա ուրբաթներին գնալուց, կիթառի գնալուց շատ մարդկանց հետ եմ շփվում: Դասերի ժամանակ էլ տարբեր տեղեր գնալուց նոր ընկերներ եմ ունենում: Ասում են, որ լավ մարդ դառնալու համար շատ ընկերներ ունենալը կարևոր է, դրա համար ես որոշել եմ ավելի շատ ընկերներ ունենալ, որ ինձ միշտ կարողանան օգնել, ես էլ իրենց օգնեմ: Ես կարող եմ լավ ընկեր լինել: Իմ ամենալավ ընկերը բայց Խաչիկն է՝ իմ փոքր եղբայրը, դասարանում ընկերներս շատ են, աղջիկներ են ու տղաներ: Տուն գնալու ճանապարհին ծանոթացել եմ ուրիշ դպրոցների, ուրիշ դասարանների երեխաների հետ, մեր երթուղայինում էլ շատերի հետ եմ ծանոթացել: Մեր երթուղայինի երեխաների հետ մենք արդեն լավ ընկերներ ենք: Ես անգամ ընկերացել եմ մեր երթուղայինի վարորդի հետ: Մեծ ընկերներ ունեալ էլ եմ շատ սիրում:

Հիմա արդեն կարողանում եմ աշխատել նաև իմ բլոգում: Շատ էի սպասում, թե երբ եմ ունենալու իմ բլոգը, որ գրեմ իմ սիրած զբաղմունքների, իմ դասերի ու ճամփորդությունների մասին: Արդեն ահագին լավ եմ աշխատիմ, նոր նյութեր տեղադրել գիտեմ, սովորեցի նաև նկարներ դնել: Համակարգիչով լավ եմ տեքստեր գրում արդեն, բայց բլոգիս մեջ գրելուց ավելի լավ եմ սկսելու գրել: Մայրիկս խոստացել է, որ արձակուրդների ժամանակ շատ նյութեր ու վիդեոներ ենք պատրաստելու մեր տոնական օրերի մասին, մեր ամբողջ ընտանիքով: Դրանք անպայման իմ բլոգում եմ դնելու, որ բոլորը տեսնեն: Եղբորս էլ եմ սովորացրել, տառերը չգիտի, բայց սիրում է նստել կողքս, երբ բլոգում եմ գրում:

Արձակուրդներից հետո ես ավելի շատ բան եմ սովորելու: Ես գիտեմ, որ կարևոր մարդ դառնալու համար պետք է լավ սովորել, շատ կարդալ ու շատ տեղեր գնալ:

Ես ստեղծագործում եմ

Իմ ամանորյա հեքիաթը

 Հեղինակ  Մուշեղ  Հոխիկյան

Լինում  է,  չի  լինում,  մի  տոնածառ  է   լինում:  Այդ  տոնածառը   միշտ   ուրախ  էր  Նոր  տարվան,   բայց  մնացած  ծառերը   տխրում   էին:   Նա  Չէր     կարող    տեսնել,   թե   ոնց են   մյուս   ծառները   տխրում   այս   Նոր  տարվան:  Տոնածառը ցանկացավ, որ ոչ մեկ երբեք չտխրի: Նա որոշեց ուրախացնել իր լույսերով ու խաղալիքներով, բայց ավելի շատ տխրեցրեց, որ մենակ ինքն ուներ:   Հետո հասկացավ, հանեց խաղալիքները և տվեց իր ընկերներին: Բոլոր ծառերն արդեն    ուրախ են    Նոր   տարվան:

Ես ստեղծագործում եմ

Նամակ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ

Սիրելի Ձմեռ պապիկ, ես Մուշեղն եմ, իմ ազգանունն է Հոխիկյան: Ես լավ եմ սովորում դպրոցում, իմ ուսուցչուհին շատ գոհ է իմ ընթերցանությունից: Ես տանը շատ եմ կարդում, հայրիկս ուրախանում է, որ ես շատ եմ կարդում:

Ես շատ ընկերներ ունեմ, սիրում եմ խաղալ բակում, դասերս միշտ անում եմ:

Продолжить чтение «Նամակ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ»

Ես ստեղծագործում եմ

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Продолжить чтение «Հեքիաթ փշատերև ծառի մասին»